ՄԵՐ ՄԱՍԻՆ
պատմություն
«ԱՐՄ ՄԻԹ» ՍՊԸ-ն («Արմենիա մսամթերք» ապրանքային նշանով) հիմնադրվել է 2017 թ.: Այն ներկայացնում է տարածաշրջանում լավագույն մսամթերքը և հանդիսանում է «Մուշ» ընկերության իրավահաջորդը: Իր գործունեության 23 տարիների ընթացքում ընկերությունը շուկայում հայտնի է եղել իր լայն տեսականիով, արտադրության բարձր որակական և համային հատկանիշներով, ինչպես նաև մշտապես վայելել է մեծ պահանջարկ: 
«ԱՐՄ ՄԻԹ» ընկերությունը, ի գիտություն ընդունելով «Մուշ»-ի ունեցած փորձն ու հաջողության գրավականը, պահպանել է լավագույնն ու կատարելագործել արտադրության որակը` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ և ընդգրկելով արտադրության գործընթացում ոլորտի լավագույն մասնագետներին։ Ներկայումս ընկերության գործարանը հագեցած է եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով, օդափոխության համակարգով և լաբորատորիայով:
Այն սպառողին է ներկայանում արտադրության լայն տեսականիով՝

○ եփած երշիկներ
○ նրբեշիկներ / սարդելկաներ
○ կիսաապխտած երշիկներ
○ կիսապատրաստվածքներ
○ հում ապխտած երշիկներ
○ ավանդական շարք
○ դելիկատեսներ

Բացի վերոնշյալ տեսականուց, ընկերությունը արտադրում է նաև 100 անուն այլ ապրանքատեսակ:
«ԱՐՄ ՄԻԹ»-ի ապրանքատեսականուն ծանոթ են նաև արտասահմանում, մասնավորապես՝ Վրաստանում: Արտադրվող ողջ տեսականին ունի պետստանդարտի կողմից սահմանված և հաստատված անհրաժեշտ տեխնիկական պայմանները: